Gushak.net
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Գաստրիտի բուժումը տնային պայմաններում

Ժողովրդական բժշկություն. Գաստրիտի բուժումը տնային պայմաններում
Այս հոդվածում՝ Անորակ սնունդն ու ջուրը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, սթրեսը, դեղամիջոցների չարաշահումը, նյարդային վիճակն ու մի շարք այլ գործոններ կարող է հանգեցնել գաստրիտի առաջացման:

Անորակ սնունդն ու ջուրը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, սթրեսը, դեղամիջոցների չարաշահումը, նյարդային վիճակն ու մի շարք այլ գործոններ կարող է հանգեցնել գաստրիտի առաջացման: Այս հիվանդությունը բնորոշվում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմամբ, ախորժակի նվազմամբ ու ուժերի կորստով:

Ներկայացնում ենք մի քանի բնական բաղադրատոմսեր, որոոնք կօգնեն ձեզ գաստրիտը բուժելու հարցում:

1. Մաղադանոսի հյութ

Մաղադանոսից պատրաստված ըմպելիքը շատ արդյունավետ է գաստրիտի բուժման դեպքում: Սա այն պարզ միջոցներից է, որոնցից կարող եք օգտվել ամենատհաճ նախանշանների ժամանակ: Մաղադանոսը A, B, C, E, K վիտամինների աղբյուր է, այն նաև լավացնում է մարսողությունը, հանում է այրոցն ու բորբոքված վիճակը:

Պարզապես 150գ մաղադանոսը բլենդերում հարեք 1լ ջրով: Ապա ստացված խառնուրդը թողեք թրմվի 2 ժամ: Այնուհետև քամեք հյութն ու ստացված ըմպելիքը լցրեք ապակե տարայի մեջ: Հյութը պետք է պահել արևի ճառագայթներից հեռու, սենյակային ջերմաստիճանում, և խմել օրվա ընթացքում:

2. Կարտոֆիլի հյութ

Կարտոֆիլի հյութը օգնում է պայքարել  գաստրիտի դեպքում առաջացած բարձր թթվայնության դեմ: Սրացման շրջանում այս միջոցը շատ արագ չեզոքացնում է ցավն ու բորբոքումը, իսկ ակտիվ բաղադրիչները թողնում են երկարատև բուժիչ ազդեցություն:

Կարտոֆիլի հյութը գաստրիտի դեպքում  լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ: Վերջինիս մեջ մտնող ակտիվ բաղադրիչները թույլ են տալիս շատ արագ չեզոքացնել այրոցը, ցավը, բարձրացնել  ախորժակն ու արագացնել լորձաթաղանթի վերականգնումը:

Քանի որ կարտոֆիլի հյութը պահպանում է իր հատկությունները միայն առաջին 10 րոպեների ընթացքում, ուստի այն հարկավոր է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ: Ըմպելիքի պատրաստման համար օգտագործվում է միջին չափի առանց վնասվածքների, կեղևով կարտոֆիլ:

Կարտոֆիլը հարկավոր է մանրակրկիտ լվանալ տաք ջրով: Կարտոֆիլի հյութի պատրաստման համար օգտագործվում է հյութաահան կամ մանր քերիչ:

Գաստրիտի բուժման համար 10 օր շարունակ, օրական 3 անգամ, ուտելուց 30-ից 40 րոպե առաջ ընդունել 1-ական ճ/գ կարտոֆիլի հյութ: Հաջորդ 10 օրերին հարկավոր է ընդմիջում տալ, այնուհետև ևս 10 օր շարունակել հյութն ընդունել օրական 2-ից 3 անգամ, աստիճանաբար չափաքանակն ավելացնելով ¼ ճ/գ-ից մինչև ½ ճ/գ: Գարնանն ու աշնանը  գաստրիտի սրացման դեպքում, հարկավոր է ընդունել կարտոֆիլի հյութը նույն սխեմայով:

Հակացուցումներ. այն հակացուցված է շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աղիների խանգարման դեպքում: Որպեսզի հյութի մեջ առկա ակտիվ նյութերը չվանասեն ատամների էմալը, այն հանրկավոր է խմել հյութ խմելու համար նախատեսված ձողիկի միջոցով, որից հետո ողողել բերանը:

Բուժման ընթացքում անհրաժեշտ է հետևել հատուկ սննդակարգի. բացառել տապակած, յուղոտ, կծու, աղի, մարինացված սննդատեսակի, ինչպես նաև ցիտրուսային սուրճի և գազավորված ըմպելիքների օգտագործումը: Խուսափել նաև ստամոքսի լորձաթաղանթը գրգռող մթերքներից:

3. Բրնձի ջուր

Բրնձի ջուրը համարվում է գաստրիտի բուժման ավանդական միջոցներից մեկը: Հավանաբար լսել եք այս մասին: Այն հանգստացնում է բորբոքված վիճակը, ցավը, գազերն ու ստամոքսում լարված վիճակը: Բրնձի ջուրը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Պարզապես պետք է 1լ ջրին ավելացնել 150գ բրինձ և եփել սովորականի պես, սակայն պատրաստելուց հետո բրնձի եփած ջուրը լցրեք առանձին տարայի մեջ: Այս ջուրը պետք է խմել օրվա ընթացքում:

4. Խնձորի և երիցուկի թեյ

Հնարավոր է՝ ձեզ զարմացնի այս խառնուրդը, սակայն սա լավագույն խառնուրդն է, որը կարելի էր մտածել գաստրիտը բուժելու համար: Երիցուկի թուրմը հանգստացնում է ստամոքսը, օգնում է այրոցի ժամանակ, հանգստացնում և հանում է բորբոքումները, բուժում է գաստրիտը: Խնձորի թուրմը թույլ է տալիս բուժել ինֆեկցիաները: Սա հրաշալի կերպով օգնում է սրտխառնոցի դեպքում:

Այս խառնուրդը պատրաստելու համար պետք է 1 մաքրած խնձոր: 1 բաժակ ջուրը եռացրեք, ապա ավելացրեք խնձորն ու մի փաթեթ երիցուկի թեյը: Թողեք թեյը եռա մի քանի անգամ, ապա եփեք 20 րոպեի ընթացքում: Դրանից հետո թողեք թրմվի և մի փոքր սառչի: Հյութը քամեք և խմեք օրվա առաջին կեսին:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝