Gushak.net
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Տնական միջոցներ՝ հոդացավերի դեմ

Ժողովրդական բժշկություն. Տնական միջոցներ՝ հոդացավերի դեմ
Այս հոդվածում՝ Հոդացավերը հիմնականում առաջանում են տարիքի հետ, սակայն լինում են դեպքեր, երբ հոդերը սկսում են ցավել ավելի վաղ տարիքում: Ներկայացնում մի քանի մեթոդներ, որոնք ...

Շատերի մոտ հոդացավերը սովորական երևույթ են դարձել, հաճախ ցավը լինում է արմունկների, ուսերի և ծնկների հատվածներում: Այս ցավերը շատերին անգամ անկողին են հասցնում:

Հոդացավերը հիմնականում առաջանում են տարիքի հետ, սակայն լինում են դեպքեր, երբ հոդերը սկսում են ցավել ավելի վաղ տարիքում: Այս ամենը տեղի է ունենում ռևմատիզմի, վնասվածքների, արթրիտի պատճառով:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն հանգստացնել այս նախանշանները:

Տաք և սառը կոմպրեսներ

Հոդացավերի դեպքում խարհուրդ է տրվում տաք և սառը կոմպրեսներ անել: Տաքը կնվազեցնի մկանային և հոդային ցավերը, իսկ սառը՝ կհանգստացնի լարվածությունը:

Տաք կոմպրեսը դրեք վնասված հոդերին և պահեք 3 րոպե, կոմպրեսը հանեք և անմիջապես սառը կոմպրես դրեք, թողեք մնա 1 րոպե:

Պրոցեդուրան կատարեք 15-20 րոպե՝ օրական մի քանի անգամ:

Կոճապղպեղ

Կոճապղպեղի յուղը քսեք վնասված հոդերին: Այսպիսով կնվազեցնեք ցավը, բորբոքումներն ու լարվածությունը:

Սխտոր

Սխտորն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ և օգնում է հոդացավերի ու այտուցների դեմ պայքարում:

Օրական 2-3 պճեղ սխտոր կերեք դատարկ ստամոքսին: Ցավերը հանգստացնելու համար կարող եք նաև սխտորի յուղով մերսումներ անել:

Այս բաղադրատոմսը վերցված է հին ռուսական ժողովրդական բժշկությունից:

Այն շատ հեշտ է պատրաստել, քանի որ բոլոր բաղադրիչները հասանելի են և կան ձեր խոհանոցում: Բաղադրատոմսը բավականին արդյունավետ է, և տարբերությունը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:

Բաղադրություն

1 ճ/գ մանանեխ (կծու)
1 ճ/գ մեղր
1 ճ/գ ջուր
1 ճ/գ աղ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Այն լցրեք ձեռքի քսուքի սրվակի մեջ: Քսեք վնասված հատվածներին, փաթաթեք պլաստիկ տոպրակով և տաք շարֆով: Թողեք քսուքը մնա 1.5-2 ժամ:

Խորհուրդ է տրվում գործողությունը կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը հանգստանան այս գործողությունից հետո:

Առավոտյան վնասված հատվածները լվացեք ջրով:

Ձեզանից կպահանջվի մի քանի պրոցեդուրա, քանի որ արդյունքը կերևա մի քանի օր անց: Հիշեք, որ քսուքը պետք է պահել սառնարանում:

Կաղամբի տերևը՝ հոդացավերի դեմ

Կաղամբը բանջարեղենների թագուհին է: Այս բանջարեղենը ոչ միայն հարուստ է հագեցած ճարպաթթուներով և խոլեստերինով, այլև մանրաթելերի, C և K  վիտամինների աղբյուր է: Սակայն կաղամբը ոչ միայն օգտակար է այն ուտելիս, այլև արդյունավետ է արտաքին օգտագործման համար:

Կաղամբն ունի հակաքաղցկեղային նշանակությունը: Այս բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները՝ այսպիսով կանխարգելելով քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը: Իրականում, հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբն արդյունավետ կերպով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Այս բանջարեղենն ունի նաև հակաբորբոքային նշանակություն: Կաղամբն արդյունավետ կերպով բուժում է այտուցներն ու մաշկային խնդիրները: Կաղամբի տերևները պարունակում են գլյուտամին՝ հզոր հակաբորբոքային բաղադրիչ, որը հանգստացնում է ալերգիաները, հոդացավերը, մաշկային խնդիրներն ու գրգռվածությունը: Հոդացավերը բուժելու համար ձեզ անհրաժեշտ են կաղամբի տերևներ:

Ի՞նչ է պետք անել

Կաղամբի տերևներն իջեցրեք եռացող ջրի մեջ, պահեք մի քանի վայրկյան, ապա հանեք: Կաղամբը տեղադրեք ցավող հոդերին և փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա մոտավորապես 1 ժամ, կրկնեք պրոցեդուրան օրական 2-3 անգամ: Նույնիսկ մեկ օրվա ընթացքում կնկատեք տարբերությունը:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝