Gushak.net
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Մատուտակը մակերիկամների բուժիչ միջոց

Ժողովրդական բժշկություն. Մատուտակը մակերիկամների բուժիչ միջոց
Այս հոդվածում՝ Եթե անդադար հոգնածություն եք զգում, ապա սա նշանակում է, որ...

Մակերիկամները մեծ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Այս փոքր էնդոկրին գեղձերը ստերոիդ, ադրենալին և նորադրենալին հորմոններ են արտազատում: Հենց այս հորմոններն են օգնում մեր օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ, ինչպես նաև ազդում են քնի որակի վրա:

Մակերիկամների աշխատանքը

Մակերիկամներն օրգանիզմի վահանն են սթրեսի դեմ: Երբ այս օրգանները լիովին առողջ են, հոգնածություն և հյուծվածություն չենք նկատում:

Մակերիկամների աշխատանքը թուլանում է միայն այն դեպքում, եթե մարդը տարիներ շարունակ սթրեսի է ենթարկվում:

Եթե անդադար հոգնածություն եք զգում, ապա սա նշանակում է, որ մակերիկամների աշխատանքը խախտվել է: Իսկ աշխատանքը վերականգնելու համար կարող եք դիմել նաև ժողովրդական բժշկությանը:

Առաջարկում ենք մատուտակի արմատներից թեյ պատրաստել:

Բաղադրություն.

  • 2 թ/գ մատուտակի արմատ,
  • 5 լ ջուր,
  • 1 թ/գ գազարի չորացրած տերևներ:

Պատրաստման եղանակը. մատուտակի արմատը եփեք 2-3 րոպե, սառեցրեք և հեղուկը լցրեք ապակե շշի մեջ: Շիշը փաթաթեք տաք ծածկոցով, թողեք թրմվի 7-8 ժամ: Խառնուրդը քամեք:

Խառնուրդն ընդունեք օրական 4 անգամ՝ 100 գրամ: Պետք է նշել, որ այս ըմպելիքի երկարատև օգտագործումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Սրանից խուսափելու համար ըմպելիքին գազարի տերևներ ավելացրեք:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝