Ժողովրդական բժշկություն. Կիտրոնի բուժիչ հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ տարածված է կիտրոնը տարբեր համեմունքների հետ օգտագործելը։ Բազմաթիվ բաղադրատոմսերի շարքում հանդիպում է նաև կիտրոնի համադրությունն աղի և պղպեղի հետ։
Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժիչ նպատակներով։ Կիտրոնենու ճյուղերը և տերևները պարունակում են եթերային յուղ։ Տերևները հարուստ են C վիտամինով` մինչև 880 մգ` 100 գ հումքի մեջ։ Պտուղը պարունակում է ֆլավոններ, գլիկոզիդներ, պեկտինային նյութեր, կումարին, եթերային յուղ, մինչև 90 մգ C վիտամին, ռուտին, 4-6% օրգանական թթուներ, 2-4 % շաքարներ։
Պտղի սերմը պարունակում է ճարպեր և բուժիչ հատկություններ ունեցող դառնանյութ, որը կոչվում է լիմոնին։ Հյութը պարունակում է կարոտին, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու (C)։ Պտղամիսը պարունակում է սպիտակուց, ածխաջրեր, գլյուկոզա, բջջանք։ Պտղում պարունակվող կալիումը և մագնիումն օգտակար են սրտին, կալցիումը` ողնաշարին և հոդերին, իսկ երկաթը կանխարգելում է սակավարյունության զարգացումը։ Պտուղը պարունակում է նաև պղինձ, մարգանեց և ցինկ, որոնք ուժեղացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, ֆոսֆոր և այլն։
Ստորը ներկայացված բաղադրատոմսն առաջին հերթին օգնում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում, բայց ունի նաև բազմաթիվ այլ օգտակար հատկություններ։
1. Օգտակար է մրսածության դեպքում, հատկապես, երբ հազոի դեպքում։ Առավել արագ կազդուրվելու համար խորհուրդ է տրվում ջրի կամ թեյի մեջ մի փոքր աղ, պղպեղ և կիտրոնի հյութ ավելացնել։ Կարող եք պարզապես կտրատել կիտրոնը և ավելացնել ջրի մեջ։
2. Կոկորդի ցավի դեպքում ողողեք այն հետևյալ լուծույթով.
- 200 մլ տաք ջուր,
- ½ թեյի գդալ կիտրոնի հյութ,
- ½ թեյի գդալ աղ:
3. Եղունգների համար վաննաներն առավել օգտակար կլինեն, եթե ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի պտղունց աղ ավելացնեք։
4. Աղն ու կիտրոնը կարող են օգնել նաև ցելյուլիտի դեմ պայքարում։
5. Խումհարի դեպքում տոմատի հյութ խմեք, որին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և աղացած սև պղպեղ։
6. Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ամեն օր 1 բաժակ տաք ջուր խմեք, ավելացրեք քառորդ թեյի գդալ սև պղպեղ, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։
7. Սրտխառնոցի դեպքում ջուր խմեք, ավելացրեք կիտրոնի հյութ և սև բպղպեղ։
8. Եթե մանրացնեք կիտրոնի կեղևը, սև պղպեղն ու աղը, կստանաք համեղ համեմունք, որը կարագացնի նաև նյութափոխանակությունը։
Բրոնխիտ. Մանր կտրատեք 5 միջին սոխ, աղացեք 1 կիտրոն (կեղևով)։ Խառնեք, ավելացրեք 100 գ մեղր։ Կերեք 2-ական թ/գ` օրը 3-4 անգամ։ Պահեք հով տեղում։
Թոքաբորբ. Խառնեք 1 աղացած կիտրոն, 4 ամբողջական սխտորի քերուկ, 100 գ մեղր։ Խմեք 1-ական թ/գ` նախաճաշից առաջ։
Հայմորիտ. Կիտրոնի թարմ, քամված հյութը լուծեք գոլ, նախօրոք եռացրած ջրում (1։10)։ Լուծույթը լցրեք ափի մեջ և կատարեք քթանցքերի լվացում։
Գրիպ. Խառնեք 1-ական կգ գազարի և խնձորի քերուկ, 2 աղացած կիտրոն, 300 գ չամիչ, 500 գ մանրացրած ծիրանի չիր, 60 գ մեղր։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Առիթմիա. Խառնեք 500-ական մլ կիտրոնի, գազարի և խնձորի և 1 լ նարնջի հյութեր, պահեք հով տեղում։ Խմեք 200-ական մլ` օրը 1 անգամ։
Տախիկարդիա. Խառնեք 1 լ կիտրոնի և 500 մլ ծիրանի հյութեր, 500 մլ հանքային ջուր։ Խմեք 200-ական մլ` օրը 1 անգամ։
Հիպերտոնիա. Առաջարկվող միջոցը կիրառվում է բժշկական պրակտիկայում։ Մաքրեք 2 խոշոր կիտրոն, աղացեք։ Խառնեք 1-ական լիտր կիտրոնի հյութի և հանքային ջրի լուծույթի մեջ։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 10 օր, օրը մի քանի անգամ չափեք ճնշումը։
Հիպոտոնիա. Տասը կիտրոնից ստացված կեղևը մանր կտրատեք, խառնեք 300 գ շաքարավազի հետ, 24 ժամ թրմեք։ Կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ։
Սրտի անբավարարություն. Մանրացրեք 30-ական գրամ սև սալորի և դեղձի չիր, 1 աղացած կիտրոն (առանց կեղևի)։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 1 անգամ, առավոտյան։
Միգրեն. Խառնեք 1-ական ճ/գ պատրինջի և դաղձի մանրացրած տերև, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 25 մլ կիտրոնի հյութ (կես կիտրոնից ստացված)։ Խմեք 3-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելու ընթացքում։
Նևրալգիա. Տրորեք ծիրանի կորիզի միջուկը, 3 ճ/գ միջուկը խառնեք 500-ական մգ աղացած կիտրոնի և մեղրի հետ։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 2 անգամ` նախաճաշից և քնելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Անքնություն. Խառնեք 1 ճ/գ կիտրոնի հյութ, կես թ/գ մեղր, պոպոքի 2 գ տրորած միջուկ։ Կերեք քնելուց առաջ։
Նյարդային անհանգստություն. Մանրացրեք, խառնեք 1 ճ/գ առյուծագու խոտ և 1 կիտրոնի կեղև։ 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց հետո։
Հիպովիտամինոզ. 2 թ/գ մասուրի պտուղը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 2 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 200 մլ կիտրոնի հյութ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Ճարպակալում. Խառնեք 200-ական մլ ծիրանի և կիտրոնի հյութեր։ Խմեք 200-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Մանրացրեք, խառնեք ձմերուկի (2ճ/գ) և 1 կիտրոնի կեղև, 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 10 րոպե հետո։
Խոլեցիստիտ. Խառնեք սխտորի 3 մաքրած ատամիկի քերուկ, 1 աղացած կիտրոն, 3 ճ/գ մեղր։ Կերեք 2-ական ճ/գ` նախաճաշից առաջ։
Հեպատիտ. Խառնեք 1-ական լիտր նարնջի և գազարի և 100 մլ կիտրոնի հյութեր։ Խմեք 200-ական մլ` օրը 3-5 անգամ, շարունակեք 2 շաբաթ։
Հոդատապ. Խառնեք 200-ական մլ կիտրոնի և ձմերուկի հյութեր։ Խմեք 200-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 10 րոպե առաջ։ Խմեք 100-ական մլ կիտրոնի թարմ հյութ, օրը 1 անգամ։ Կարելի է խմել երկար ժամանակ։
Խառնեք հապալասի 2 ճ/գ տերև և 1 ճ/գ պտուղ, 1 կիտրոնի կեղև։ Հումքը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Ցիստիտ. Մանրացրեք, խառնեք ազնվամորու 20 գ տերև, երեքնուկի 15 գ խոտ։ Հումքը 2 ժամ թրմեք 50 գ կիտրոնի և 100 մլ գոլ ջրի լուծույթի մեջ` մութ տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ` քնելուց առաջ։ Շարունակեք 10 օր։
Կիտրոնի հյութի օգտակար հատկությունները:
1. Կարգավորում է մարսողությունը
Կիտրոնի հյութն օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից և կարգավորում է մարսողական համակարգը: Այն նաև օգնում է ստամոքսի խանգարմանը, այրոցներին և փքվածությանը:
2. Խթանում է իմունային համակարգի աշխատանքը
Կիտրոնի հյութը հարուստ է վիտամին C-ով, որն էլ օգնում է ամրապնդել իմունային համակարգը և պայքարում է գրիպի և մրսածության դեմ: Վիտամին C-ն միակը չէ, որ կարևոր է իմունային համակարգի լավ աշխատանքի համար: Երկաթը նույնպես կարևոր բաղադրիչ է, իսկ կիտրոնն օգնում է ձեր օգտագործած սննդից ավելի շատ երկաթ կլանել:
3. Օրգանիզմը փրկում է ջրազրկումից
Ջուրն օրգանիզմի համար կարևոր բաղադրիչներից է, հատկապես ամռան ամիսներին: Սովորական ջուրը լավագույն տարբերակներից է, բայց շատերը չեն կարող մշտապես այդ ջուրը խմել, և այստեղ օգնության է հասնում կիտրոնը, որն էլ ավելի հաճելի է դարձնում: Այնպես որ, հանգիստ կարող եք օրը սկսել կիտրոնի հյութով և խմել այնքան, որքան ցանկանում եք:
4. Էներգիայի աղբյուր է
Կիտրոնի հյութն էներգիայի հիանալի աղբյուր է և կարող է լավ ազդեցություն ուենալ ձեր տրամադրության վրա հենց օրվա սկզբից:
5. Նպաստում է առողջ և թարմ մաշկ ունենալուն
Կիտրոնը հարուստ է հակաօքսիդանտներով, որն էլ օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, իսկ վիտամին C-ն նպաստում է մաշկի էլաստիկությանը և կանխում է կնճիռների առաջացումը:
6. Նվազեցնում է բորբոքումների առաջացման վտանգը
Կիտրոնը կարող է օգնել ազատվել հոդացավից, որը բորբոքման առաջացման հիմնական պատճառներից է:
7. Օգնում է քաշ կորցնելուն
Չնայած կիտրոնի հյութը հրաշքներ չի կարող գործել նիհարելու ժամանակ, այնուամենայնիվ կարող է օգնել գործընթացի արագացմանը: Կիտրոնն օգնում է պայքարել քաղցի դեմ, խթանում է նյութափոխանակությունը և ստիպում է ավելի հագեցած զգալ և ավելի քիչ ուտել մինչև ճաշի ժամը:
8. Նպաստում է օրգանիզմին ալկալային հավասարակշռություն պահպանել
Չնայած կիտրոնը թթու համ ունի, բայց այն լավագույն տարբերակն է ալկալային հավասարակշռությունը պահպանելու համար: Բարձր թթվայնությունը կարող է հանգեցնել բորբոքման, գիրության և շատ այլ ծանր հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարախտը և Ալցհեյմերի հիվանդությունը:
9. Օրգանիզմը մաքրող հատկություն ունի
Կիտրոնն օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից և թույլ չի տալիս վնասել այլ բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ: Այն խթանում է լյարդի ավելի շատ ֆերմենտներ արտադրելուն և ավելի արդյունավետ աշխատանքին: Կիտրոնի հյութը միզամուղ հատկություն ունի և թույլ չի տալիս մանրէների զարգացմանը: Սա շատ օգտակար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր հաճախ են տառապում միզուղիների վարակով: Եվ, ինչպես արդեն նշվել է, կիտրոնի հյութն օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից և կարգավորում է մարսողական համակարգը:
10. Հակավիրուսային հատկություն ունի
Կիտրոնն իր հակավիրուսային հատկության շնորհիվ պայքարում է գրիպի, մրսածության և կոկորդացավի դեմ: Բայց այն մարդկանց, ովքեր ամեն օր են օգտագործում այս ըմպելիքը, քիչ հավանական է, որ կօգնի պայքարել այս հիվանդությունների դեմ:
11. Նվազեցնում է խորխի արտադրումը
Կիտրոնի հյութը օգնում է նվազեցնել խորխի արտադրումը: Այն մարդիկ, ովքեր ավելի շատ են կաթ խմում, գտնվում են այս թիրախային խմբում: Այնպես որ, սկսելով ձեր օրը կիտրոնի հյութով, կխուսափեք այս խնդրից:
12. Նպաստում է շնչառությանը
Կիտրոնն օգնում է լավ շնչառությանը և պայքարում է բերանի խոռոչում բակտերիաների առաջացման դեմ: Թեև կիտրոնը լավ է առողջության համար, բայց ամեն դեպքում խուսափեք այն աննպատակ օգտագործելուց: Կիտրոնաթթուն կարող է քայքայել ատամների էմալը: Այնպես որ, մի լվացեք ատամները դրանով, փոխարենը՝ մեկ բաժակ կիտրոնահյութ խմեք:
13. Խթանում է ուղեղի աշխատանքը
Կալիումի և մագնեզիումի բարձր մակարդակը լավ արդյունք կարող է ունենալ ուղեղի և նյարդային համակարգի վրա: Կիտրոնի հյութը հիանալի տարբերակ է սթրեսի դեմ պայքարելու համար: Այս ըմպելիքն օգնում է արագ կենտոնանալ, այդ իսկ պատճառով շատ օգտակար է ուսանողների համար:
14. Հակաքաղցկեղային հատկություն ունի
Կիտրոնի հակաօքսիդանտները ոչ միայն պաշտպանում են մաշկը ծերացումից, այլև նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Այն շատ լավ է չեզոքացնում թթուները, իսկ քաղցկեղի առաջացման համար թթուները նպաստավոր պայմաններ են ստեղծում:
15. Կոֆեինի աղբյուր է
Շատ մարդիկ առավոտյան մեկ բաժակ սուրճը փոխարինում են կիտրոնահյութով, այն նույնպես հիանալի տարբերակ է արթնանալու համար: