Ժողովրդական բժշկություն. Գազարի օշարակը՝ հազի և խորխի դեմ
Շնչառական համակարգի հիվանդությունները բավական տարածված են, իսկ դրանց հիմնական ախտանշաններից են հազը և լորձի ու խորխի կուտակումը:
Նման խնդիրների դեպքում բժիշկները սովորաբար հազը մեղմող խորխաբեր միջոցներ են նշանակում, սակայն կա մի բանջարեղեն, որը կօգնի ազատվել այս խնդրից առանց դեղամիջոցների:
Խոսքը գազարի մասին է, որը հարուստ է վիտամին A-ով, բետա-կարոտինով ու մի շարք այլ վիտամիններով ու հանքանյութերով: Այն լավագույն միջոցն է աչքերի ու աղիների առողջության պահպանման, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդման համար: Միևնույն ժամանակ այն շատ արդյունավետ է նաև շնչառական համակարգի հիվանդությունների բուժման համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գազարով օշարակի բաղադրատոմս, որը կօգնի բուժել հազն ու մաքրել թոքերը կուտակված լորձից:
Բաղադրիչներն են.
- ½ կգ գազար,
- ջուր,
- 3-4 գդալ մեղր:
Պատրաստման եղանակը.
Գազարները մաքրել ու շերտերով կտրատել, այնուհետև ավելացնել մի փոքր ջուր և եփել մինչև գազարը փափկի: Խաշած գազարը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել մեղրը և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված:
Եթե օշարակը չափազանց թանձր է ստացվել, ապա կարելի է դրան ավելացնել այն ջրից, որում եփվել է գազարը: Ստացված դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:
Օգտագործման եղանակը.
Այս բնական դեղամիջոցը բացարձակապես անվնաս է և չի առաջացնում կողմնակի բարդություններ: Այն հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ: Բուժումը շարունակել մինչև հազը դադարի անհանգստացնել:
Գազարի օշարակն օգտակար է ո՛չ միայն՝ երեխաներին, այլև՝ մեծահասակներին:
Գազարի հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումն ու պայքարել շաքարախտի դեմ: Խոսքը վեչաբերում է թարմ քամած գազարի հյութին:
Գազարի այլ օգտակար հատկանիշներ.
- բարձրացնում է իմունիտետն ու կարգավորում է սրտանոթային հիվանդությունները,
- իջեցնում է խոլեսթերինի մակարդակը,
- կանխարգելում է քաղցկեղային հիվանդությունները,
- կանխարգելում է ակնեն,
- վիտամինների աղբյուր է,
- կալցիումի աղբյուր է,
- կարգավորում է մարսողությունը,
- մաքրում է օրգանիզմը:
Այս օշարակը կազատի հազից ու խորխից, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: