Ժողովրդական բժշկություն. Բանանն ու դարչինը՝ միջոց առողջական որոշ խնդիրների դեպքում
Բանանի և դարչինի խառնուրդը տարօրինակ համ ունի, սակայն շատերն են սիրում այս հյութը: Այս հյութը բավականին օգտակար և արդյունավետ միջոց է, ընդ որում, պատրաստելը բավականին հեշտ է:
Հիմնական բաղադրիչը՝ բանանը, կալիումի, մագնեզիումի և ֆոսֆորի բնական աղբյուր է: Կալիումն օգտակար է մկանների համար, հատկապես սրտի մկանների համար: Ֆոսֆորը կօգնի օրգանիզմին յուրացնել ածխաջրերը:
Դարչինը կանխարգելում է Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, ցրված սկլերոզը, տարատեսակ խոցերն ու մենինգիտը:
Դարչինը պետք է բնական վիճակում օգտագործել, այսինքն՝ հենց փայտիկները, այլ ոչ թե՝ փոշին:
Այս յուրահատուկ համեմունքն օգնում է պայքարել անպտղության դեմ, քանի որ կարգավորում է կանանց և տղամարդու հորմոնալ համակարգը: Բացի այդ, դարչինն իջեցնում է արյան մեջ շաքարի և խոլեսթերինի մակարդակը:
3 օրը օգտագործումից հետո արդյունքը նկատելի կլինի:
Դարչինով բանան
Բաղադրություն.
- 1 լ ջուր,
- 2 կտրատած բանան,
- 2 ձողիկ դարչին:
Պատրաստման եղանակը.
Ջուրը եռացրեք դարչինով: Տաք ջրի մեջ լցրեք բանանը, թողեք ջուրը եռա: Կոկտեյլը սառեցրեք և խմեք քնելուց մեկ ժամ առաջ:
Կոկտեյլը լավացնում է մարսողությունը, քունը, հիշողությունը, բարձրացնում է հեմոգլոբինը, հանգստացնում է նյարդային համակարգը:
Բուժիչ խառնուրդն օգտագործեք մեկ շաբաթ շարունակ: