Gushak.net
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Ինչպես բուժել հազը տնային պայմաններում

Ժողովրդական բժշկություն. Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
Այս հոդվածում՝ Հազի ախտանիշներից են կոկորդի, կրծքավանդակի ցավը։ Մինչ դեղահաբերին անցնելը, փորձեք բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել հազից։

Ցրտերն ընկնելուն պես շատերն են բախվում մրսածության և հազի խնդրին։ Թե ինչ միջոցներով կարելի է տնային պայմաններում պայքարել հազի դեմ, կարդացեք այս հոդվածում։

Հազը առողջական ամենատարածված խնդիրներից մեկն է։ Հազն առաջանում է ի պատասխան շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի գրգռման, փակման։ Այն ուղեղի կողմից ընկալվում է որպես օտար տարր և հազի միջոցով մարմինը փորձում է այդ օտար տարրը հեռացնել օրգանիզմից։ Հազը կարող է լինել նաև վիրուսային վարակի, գրիպի, մրսածության, ծխելու հետևանքով։

Հազի ախտանիշներից են կոկորդի, կրծքավանդակի ցավը։ Մինչ դեղահաբերին անցնելը, փորձեք բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել հազից։

Հազը լինում է չոր և խոնավ։ Բուժումը սկսելուց առաջ հարկավոր է հստակ հասկանալ բնույթը։

Խոնավ հազն ուղեկցվում է խորխի արտազատումով։ Չոր հազն ավելի կտրուկ է, առանց խորխի։ Այն ի հայտ է գալիս նոպայի ձևով, անսպասելի և կարող է մի քանի րոպե տևել։

Չոր հազի դեպքում կարևոր է խթանել խորխարտադրությունը և խոնավացնել լորձաթաղանթը։ Այդ նպատակով կարելի է հանքային ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով ինհալացիա անել։ Իսկ խոնավ հազի դեպքում պետք է խթանել խորխի դուրսբերումը։ Օգնում են ինհալացիան, մերսումը, տաքացնող քսուքները։ Չպետք է մոռանալ նաև սենյակային ջերմաստիճանի ու օդի խոնավության մասին։

Ընդհանուր խորհուրդներ հազը տնային պայմաններում բուժելու համար

Ավելի շատ տաք հեղուկ խմեք։ Այն նվազեցնում է լորձաթաղանթների գրգռվածությունը, փափկացնում դրանք, բացի այդ, հարկավոր է լորձի հեղուկացման համար, որպեսզի այն ավելի հեշտ դուրս գա հազալու ընթացքում։ Ոչ թթու ըմպելիքներ են հարկավոր՝ սովորական ջուր, չրերից պատրաստված կոմպոտ, խոտաբույսերով թեյեր։

Խոնավացրեք օդը։ Դրա համար կարելի է հատուկ սարք օգտագործել կամ օգտվել ժողովրդական մեթոդներից՝ խոնավ սրբիչ գցել տաքացուցիչի վրա (խոսքը միայն ռադիատորային ջեռուցիչների մասին է)։

Երբ պառկած եք, գլուխը պետք է կրծքավանդակից բարձր լինի։ Դա հեշտացնում է խորխի դուրսբերումը։

Կարող եք քթի լվացում անել ծովաջրի լուծույթով։ Լվացումները դուրս են բերում լորձը, հակառակ դեպքում այն հոսում է ներքև՝ դեպի կոկորդ, և ուժեղացնում հազը։

Տնային պայմաններում հազից արագ ազատվելու հարցում օգնում է նաև կրծքավանդակը տաքացնող քսուքներով շփելը (բժշկի հետ պարտադիր խորհրդակցելուց հետո)։ Շփումները բարելավում են թոքերի, բրոնխների արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակություն, արագանում է լորձի դուրսբերումը։ Սակայն 37,5°С-ից բարձր ջերմության դեպքում տաքացնող շփումները հակացուցված են։

Ժողովրդական միջոցներ

1. Բողկը մանր խորանարդիկներով կտրատեք, լցրեք հրակայուն կաթսայի մեջ ու վրան շաքարավազ արեք: Եփեք ջեռոցում 2 ժամ: Ստացված զանգվածը տրորեք, քամեք, հյութը լցրեք ապակյա տարայի մեջ: Ընդունեք 1 թեյի գդալ, օրական 3-4 անգամ ուտելուց առաջ, և գիշերը` քնելուց առաջ:

  • Սև բողկի միջուկը փորեք, գոյացած փոսիկի մեջ մի փոքր մեղր լցրեք: Մի քանի ժամ անց բողկից հյութ դուրս կտա: Այն խմեք օրական 3 անգամ, 2-ական ճաշի գդալ: 4-14 տարեկան երեխաները` 1 ճաշի գդալ:
  • Հազի դեմ գիշերը` քնելուց առաջ, կարող եք խմել նաև նախապես 1 ճաշի գդալ մեղրը մեջը լուծած 200 մլ տաք կաթ:

2. Եփած և ջեռոցում պատրաստած տանձերը շնչահեղձության ու ուժեղ հազի դեմ արդյունավետ մեթոդներ են: Չորացրած տանձի եփուկը հագեցնում է ծարավը բարձր ջերմության դեպքում:

  • 1 բաժակ մանրացրած չոր տանձի վրա լցրեք 500 մլ ջուր, եփեք 20 րոպե: Թրմեք` փաթաթելով տաք շորով, 4 ժամ: Քամեք: Խմեք օրական 4 անգամ, 100-ական մլ, ուտելուց 30 րոպե առաջ:

3. Խորխի արտազատումը հեշտացնելու համար հապալասի (Брусника) հյութը խմեք մեղրով, կամ հապալասի օշարակ՝ 1-ական ճաշի գդալ օրվա ընթացքում: Միաժամանակ՝ թեյի փոխարեն խմեք ելակի տերևներից կամ չոր ելակից պատրաստված եփուկ:

4. Չոր հազի դեպքում կատարեք ինհալացիաներ: Մանրացրեք ու խառնեք 1-ական ճաշի գդալ էվկալիպտի, կալենդուլայի ծաղիկներ, մատուտակի (Соло́дка) արմատ ու վրան 200 մլ եռման ջուր լցրեք: 5-10 րոպե թրմեք, ապա շնչեք գոլորշին:
Փոքր երեխաներին ինհալացիա չի կարելի անել, դրանք խորհուրդ չեն տրվում նաև բարձր ջերմաստիճանի դեպքում:

5. Հնացած հազը բուժելու համար օգտագործեք թրջոցներ:

  • Խառնեք 1 ճաշի գդալ ալյուրը, 1 ճաշի գդալ չոր մանանեխը, 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթը, 1 ճաշի գդալ մեղրն ու 1 ճաշի գդալ օղին:
  • Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա` անընդհատ խառնելով: Ստացված խմորանման զանգվածը քսեք թանզիֆի վրա ու դրեք կրծքին: Վրայից ծածկեք պոլիէթիլենով, ապա տաք շարֆով: Թողեք մնա մինչև թրջոցի սառչելը:
  • 6. Մանրացրեք 2 հասած բանանը, վրան 200 մլ տաք ջուր լցրեք, եռացրեք 10 րոպե:
  • Քամեք, ավելացրեք մեղր: Խմեք տաք վիճակում:

7. 100 գրամ բողկի կամ գազարի թարմ քամած հյութը խառնեք 100 մլ կաթի կամ մեղրաջրի հետ:

  • Խմեք օրական 6 անգամ, 1-ական ճաշի գդալ:

8. Խառնեք 1-ական ճաշի գդալ քացախ, ձիթապտղի յուղ ու կամֆորա:

  • Բրդյա կտորը թրջեք այդ խառնուրդով ու դրեք կրծքին:

9. Խուրմայի 9 պտուղների վրա լցրեք 500 մլ ջուր ու եփեք 30 րոպե:

  • Քամեք: Չոր հազի ժամանակ տաք վիճակում խմեք: Կարել է նաև 6-7 խուրման եփել 200 մլ կաթի մեջ: Դա ևս շատ օգտակար է:

10. 30 գրամ չամիչը 45 րոպե թրմեք եռացրած-սառեցրած ջրում: Լցրեք փլավքամիչի մեջ: Չամիչը կերեք քնելուց առաջ` վրայից տաք կաթ խմելով: Այս միջոցն օգնում է նույնիսկ շատ ուժեղ հազի դեպքում:

11. Մանկական հազից ազատվել կօգնի այսպիսի խառնուրդը:

  • Մանր քերիչով անցկացրեք 1-ական խնձոր, սոխ ու գազար՝ մոտավորապես նույն քաշն ունեցող: Ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր, լավ խառնեք: Տվեք երեխաներին տաք վիճակում, 1 թեյի գդալ, օրական 4-5 անգամ:

12. Ալոե և մեղր

  • Ալոեի հաստ տերև կտրել, հյութը քամել։ Խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Խմել մեկական թեյի գդալ օրական երեք անգամ։ Այս միջոցը դյուրացնում է թոքերից խորխի դուրսբերումը։

13. Լիմոնը հազի բուժման մեջ կարելի է օգտագործել տարբեր ձևերով։ Լիմոնը նվազեցնում է բորբոքումը, ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամին C-ն՝ վարակի դեմ պայքարի համար։

  • Հազի համար լիմոնով օշարակ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ լիմոնի հյութը խառնել 1 ճաշի գդալ մեղրի հետ և տաքացնել։ Խմել այս առողջարար օշարակը օրը մի քանի անգամ։

14. Սխտորն ունի ինչպես հակաբակտերիալ, այնպես էլ հակամանրէային բաղադրիչներ, որոնք օգնում են բուժել կոկորդը։

  • Մեկ բաժակ ջրի մեջ եռացրեք 2-3 պճեղ սխտոր և ավելացրեք 1 թեյի գդալ մանրացված դաղձ։ Թողեք այն սառի սենյակային ջերմաստիճանում, ապա ավելացրեք մի փոքր մեղր և խմեք։ Այս բնական միջոցը կօգնի շնչառությանը և կմեղմի հազը։

15. Հազի համար տնային ամենապարզագույն միջոցը սոխն է։

  • Եռացող ջրի մեջ լցրեք մանրացված սոխ և շնչեք գոլորշին։
  • Կարելի է նաև պատրաստել հազի օշարակ՝ եփված սոխի հյութից, քարխոտի թեյից և մեղրից։ Խմել այս օշարակը ամեն օր, որը բուժում է չոր հազը։
  • Մեկ այլ տարբերակ է, 1,5 թեյի գդալ սոխի հյութը խառնել 1 թեյի գդալ մեղրի հետ և խմել օրը 2 անգամ։

16. Մեղրով տաք կաթը կարող է թեթևացնել չոր հազը, նվազեցնել կրծքավանդակի ցավը։ Լավագույն արդյունքի համար խմեք մեղրով կաթը քնելուց առաջ, որը գիշերվա ընթացքում կմաքրի կոկորդը։

17. Հազի դեմ հիանալի միջոց է բռինչով (Калина) ու մեղրով թեյը:

  • Մանրացրեք ու խառնեք 1 ճաշի գդալ հաղարջի չոր տերևները, 1 ճաշի գդալ թխկու ծաղիկները, վրան 200 մլ եռացրած ջուր լցրեք: Թրմեք 30 րոպե: Խմեք տաք վիճակում, որպես թեյ, օրական 3-4 անգամ:

18. Խառնեք 300 գրամ կարագը, 300 գրամ մեղրը, 200 գրամ շաքարն ու 100 գրամ կակաոյի բնական յուղը կամ փոշին:

  • Տաքացրեք ջրային գոլորշու վրա` խառնելով, բայց մի հասցրեք եռման աստիճանի: Երբ զանգվածը միատարր դառնա, վերցրեք կրակից: 1 ճաշի գդալ այս խառնուրդից բացեք 200 մլ տաք կաթի մեջ: Խմեք տաք վիճակում օրական 3-4 անգամ և պարտադիր` գիշերը:

19. Հազը թեթևացնել ու խորխի դուրսբերումը հեշտացնել կօգնի այս բաղադրատոմսը:

  • Խառնեք 2 ճաշի գդալ մեղրն ու 2 ճաշի գդալ սպիրտը կամ օղին, ավելացրեք 1 հում ձվի դեղնուց: Խառնուրդն ընդունեք օրական 3 անգամ, ուտելուց առաջ՝ 1-ական թեյի գդալ:

20. 10 հատ սոխը կտրատեք խորանարդներով, մանրացրեք մեկ գլուխ սխտոր: Վրան լցրեք 500 մլ կաթ, եփեք մինչև փափկելը: Խառնուրդի մեջ անանուխ ավելացրեք ու թխկու մեղր: Թրմեք մեկ ժամ, քամեք: Խմեք 1-ական ճաշի գդալ, օրական մի քանի անգամ:

21. Հազի դեմ կոնֆետներ՝ մեղրով ու կոճապղպեղով:

  • 250 գրամ մեղրը և մեկ թեյի գդալ կոճապղպեղի քերած արմատը դրեք չկպչող տակով կաթսայի մեջ ու եփեք մինչև պնդանալը: Պատրաստի խառնուրդը թողեք` սառչի: Բաժանեք 15 կոնֆետների: Օրական կերեք 2-3-ը: 3-5 օր անց հազը կանցնի:

Ինքնաբուժությունը հարկավոր է դադարեցնել հետևյալ դեպքերում․ եթե հազը ձգվում է 15 օրից ավելի, եթե հազալիս արյուն է արտազատվում, եթե ցավեր կան կրծքավանդակի հատվածում, եթե շնչառությունը դժվարացած է, ծանրություն և խռխռոցներ կան, ինչպես նաև բարձր ջերմության դեպքում։

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝